Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն ընթանում է ոչ այնքան հարթ:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Ղազախստանի նախագահի հետ հանդիպմանը։
«Մենք հավատարիմ ենք կարգավորմանը, և ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտին հենց Ադրբեջանն առաջարկեց սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա, որը գործնականում արդեն սկսվել է, բայց այնքան հարթ չի ընթանում, որքան մենք կցանկանայինք։ Բայց սա այլընտրանք չունի»,- ընդգծել է պետության նախագահը։