Հայաստանը և Թուրքիան պայմանավորվածություն ունեն բացել հայ-թուրքական սահմանը ամռան սկզբին երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Հայկական կողմը իր կողմից աշխատանքներ է տանում Մարգարա անցակետը կահավորելու համար։ Կատարվում են աշխատանքներ, որպեսզի պատրաստ լինենք նշված պայմանավորվածությունները մեր կողմից իրականացնելու համար։ Թուրքական կողմը հայտնում է, որ իրենք նույնպես պատրաստվում են դրան։ Համենայնդեպս, չի հնչել որևէ պնդում, որ պայմանավորվածությունը ուժի մեջ չէ»,- ասաց Ռուբինյանը։