Ադրբեջանը շարունակում է չհիմնավորված ագրեսիան Հայաստանի դեմ. այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը՝ որպես ագրեսոր պետություն, չի ենթարկվել պատժամիջոցների և պատշաճ դատապարտման միջազգային հանրության կողմից»,- գրել է նա։