Հետևեք մեզ։

Արսեն Թորոսյանի գործունեության մասով գործը հասավ նախարարություն. «Ժողովուրդ» (լրացված)

09:28, 12 ապրիլ 2023
Արսեն Թորոսյանի գործունեության մասով գործը հասավ նախարարություն. «Ժողովուրդ» (լրացված)


Նախարար Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը եւս համընկնում է չարաշահումների փուլերի հետ: Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, կալանավորել է Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին: Քրեական գործով կալանավորվել են «Մեդլայն» կլինիկայի աշխատակիցներ, հարցաքննվել են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենը, աշխատակիցները, իսկ հիմա հասել են խոշոր ձկներին:

Իսկ ի՞նչ քրեական վարույթի մասին է խոսքը: Ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:

Հիշյալ ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. հրամանով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության՝ «CՕVID-19»-ի ախտորոշման եւ բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը, որում ներառվել է նաեւ «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

12։15 Ավելի ուշ Արսեն Թորոսյանն արձագանքել է հրապարակմանը․

«Մեր երկրի համար այս ծանր իրավիճակում չէի ցանկանա անդրադառնալ իմ դեմ իրականացվող տեղեկատվական այս արշավին, որը տարվում է մի պնդաճակատ (ժողովրդական լեզվով ասած «պադոշ») իրեն լրատվամիջոց համարող մի կիսականտորայի կողմից, քանի որ մեր և մեր երկրի առաջնահերթություններն այս պահին այլ են, բայց ստիպված եմ կարճ անդրադարձ կատարել:

Իհարկե այդ առաջնահերթությունները չեն վերաբերում վերոնշյալ սուբյեկտին կամ օբյեկտին, քանի որ նրանք շարունակում են ստի և կեղծիքի իրենց արշավը նույնիսկ այս ծանր օրերին` կովիդի մասով հարուցված քրեական գործը վերնագրելով «Արսեն Թորոսյանի գործունեության մասով գործ»:
Ինչպես բազմիցս կրկնել եմ նախ այդ գործը որևէ առնչություն չունի իմ գործունեության հետ, այնպես էլ դրա շրջանակներում մինչ օրս մնում են չպատասխանաված էական հարցեր, որոնք բարձրաձայնել էի մեկ ամիս առաջ»։

 

Վերլուծական