«Սա մեր լավագույն հանդիպումներից մեկն էր այս մրցաշրջանում: Մենք տիրում էինք դաշտի յուրաքանչյուր հատվածին և օգնում էինք միմյանց։ Եվ դա էլ իր արդյունքն է տվել։ Հիմա մենք կվայելենք հաղթանակը, բայց չենք մոռանա, որ ևս մեկ լավ խաղ է պետք ունենալ կիսաեզրափակիչ դուրս գալու համար»,- ասել է Մխիթարյանը, փոխանցում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Շնորհակալություն Բրոզովիչին և Բարելային։ Առանց նրանց ավելի դժվար կլիներ։ Նրանք այս թիմի առաջատարներն են։ Նրանք մեզ առաջ են տանում։
Այս մասին ասել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ ՉԼ քատորդ եզրափակչում «Բենֆիկա»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո (2։0)