Հետևեք մեզ։

Քաղաքական որոշումների դառը պտուղները քաղում են մեր զինծառայողները, ովքեր իրենց անձնազոհությամբ փորձում են սրբագրել իշխանության հանցավոր անգործությունը. Աբրահամյան

10:39, 12 ապրիլ 2023
Քաղաքական որոշումների դառը պտուղները քաղում են մեր զինծառայողները, ովքեր իրենց անձնազոհությամբ փորձում են սրբագրել իշխանության հանցավոր անգործությունը. Աբրահամյան
ՊՆ տարածած տեսանյութը բազմաթիվ հարցեր է առաջացրել: Մի կողմից այն արձանագրում է Ադրբեջանի հրահրած միջադեպը, բայց մյուս կողմից արձանագրում խնդիրներ, որոնք արդեն 2-3 տարի է հետապնդում են զինված ուժերին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
 
 
Ու՞մ հրամանով էր դիրքային խնդիրների շուրջ բանակցություններ վարվել ադրբեջանցիների հետ:
 
 
Ինչու՞ է թույլ տրվել ադրբեջանցիներին մեծածավալ ուժերով` զինված, մոտենալ հայկական դիրքին:
 
 
Արդյո՞ք դաս չի եղել իշխանությանը հետպատերազմյան 2021, 2022 թվականներին ադրբեջանցիների հետ նույնանման իրավիճակներում հայտնվելը, դրա ծանր հետևանքները մարդկային և տարածքային առումով, որովհետև իշխանությունն իր անպատասխանատու որոշումների հետևանքով զինծառայողներին կրկին կրակի տակ է մտցրել, ինչի հետևանքով 4 զոհ ունենք, 6 վիրավոր, որից մեկի վիճակը ծայրահեղ ծանր:
 
 
Իշխանության քաղաքական որոշումների դառը պտուղները քաղում են մեր զինծառայողները, ովքեր իրենց անձնազոհությամբ փորձում են սրբագրել իշխանության հանցավոր անգործությունը»,- գրել է Աբրահամյանը: