Հետևեք մեզ։

Չթողեք վախը և խուճապը ձեզ հաղթի, մենք ուժեղ ենք․ ՔՊ-ական պատգամավոր

10:42, 12 ապրիլ 2023
Չթողեք վախը և խուճապը ձեզ հաղթի, մենք ուժեղ ենք․ ՔՊ-ական պատգամավոր
 
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝  տեղեկացնելով, որ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ եղել է դիրքերում։
 
«Աժ Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ երեկվանից մինչև այսօր լուսաբաց գտնվել ենք դիրքերում: Մեր տղաները ուժեղ են, հզոր, անկոտրում: Մեր պաշտպանները կատաղի ոգով երեկ հետ են մղել թշնամու ագրեսիան, պաշտպանել գյուղը և մեզ բոլորիս: Գիշերվա ընթացքում և այս պահին որևէ էական խախտում չի եղել:

Երեկ երեկոյան շփվել եմ նաև բնակիչների հետ, երիտասարդների հետ: Սահմանը ու Երևանը երկու տարբեր Հայաստան են: Այդ «Հայաստանները» իրար շատ ասելիք ունեն` միասնական պայքարով պիտի պահենք մեր Հայրենիքը:

Չթողեք վախը և խուճապը ձեզ հաղթի: Մենք ուժեղ ենք»,-գրել է նա։