Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ Նա իր ինստագրամյան էջում գրել է․«Ու մի բան էլ․ թշնամին չի «սադրում», այլ կոնկրետ պատերազմում է։ 2020 թվականից հետո հաշվեք, խնդրում եմ, արդեն քանի՞ զոհ ու որքան սուվերեն տարածք, հայրենիք ու որդի ենք կորցրել։ Սադրում է հայը՝ ինքն իրեն, որ գառ է մորթում նրա ոտքի տակ, ով իրեն զոհ է տալիս օրեր անց։ Լավ մնացեք, թե կարող եք», - գրել է Նազենին:
«Երազումս մի մաքի, մոտս եկավ հարցմունքի, Աստված պահի քեզ, որդի՛, ո՞նց էր համը իմ ձագի»։