Հետևեք մեզ։

Լոնդոնն ու Երևանը բանակցում են Մեծ Բրիտանիայից Հայաստան անօրինական ներգաղթյալներ ուղարկելու շուրջ. Times-ը նշել է գործարքի արժեքը

10:18, 15 ապրիլ 2024
Լոնդոնն ու Երևանը բանակցում են Մեծ Բրիտանիայից Հայաստան անօրինական ներգաղթյալներ ուղարկելու շուրջ. Times-ը նշել է գործարքի արժեքը

Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրների հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական միգրանտներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի ձեռքի տակ գտնվող փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ։


Հրատարակության համաձայն՝ հենց այս չորս երկրների հետ է Լոնդոնն ակնկալում կնքել Մեծ Բրիտանիայի և Ռուանդայի միջև նախկինում ձեռք բերված համաձայնագրի անալոգը։ 

 

Հրատարակությունը հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան արդեն մեկուկես տարի փնտրում է երկրներ, որոնք պատրաստ կլինեն ընդունել թագավորությունից վտարված անօրինական միգրանտներին։ Երկրի վարչապետ Ռիշի Սունակը հույս ուներ համապատասխան համաձայնագրեր կնքել անցած աշնանը, սակայն բանակցությունները փակուղի են մտել, քանի որ բրիտանական իշխանություններին դեռևս չի հաջողվել ոչ մի անօրինական ներգաղթյալ ուղարկել Ռուանդա։

 

Ինչպես ընդգծում է թերթը, Լոնդոնը տեխնիկական բանակցություններ է սկսել Երևանի հետ անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Հայաստան էր այցելել թագավորության փոխարտգործնախարար Լեո Դոչերտին։ Հաղորդվում է, որ Հայաստանի իշխանությունները հետևում են Ռուանդայի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումներին այն բանից հետո, երբ բրիտանական խորհրդարանը քվեարկեց նոր օրենքի օգտին: Լոնդոնի և Կիգալիի միջև կնքված համաձայնագիրը ենթադրում է, որ թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալները կկարողանան դիմել Ռուանդա, ինչպես նաև ենթադրում է միգրանտների արտաքսման հնարավորությունը իրենց հայրենի երկրներ, որտեղ նրանք կարող են վտանգի տակ լինել:

Նշվում է, որ Ռուանդայի օրինագծի հետ կապված խնդիրները կարող են հետ մղել պոտենցիալ թեկնածուներին․ մասնավորապես Հայաստանը, ինչպես նշում է աղբյուրը, սպասում է, որ այս գործընթացի արդյունքում կստանա առնվազն 290 միլիոն ֆունտ ստեռլինգ: