Ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիին։ Հանդիպման ընթացքում նա անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և Լեռնային Ղարաբաղին։ Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն այժմ ընթանում է երկու ուղղությամբ
APA.az-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ այդ կապակցությամբ Ադրբեջանը առաջարկել է հանդիպումներ կազմակերպել Բաքվում։ Ալիևն Արցախի բնակչության հասցեին ասել է՝ հանդիպում «Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ» և նշել, որ հանդիպում են առաջարկել անմիջական կապ հաստատելու համար։
Բացի այդ, նա նշել է, թե «դրա առնչությամբ Ադրբեջանը հատուկ ներկայացուցիչ է նշանակել, և որ նրանց հրավիրվել է Բաքու՝ քննարկելու վերաինտեգրման և տարբեր ենթակառուցվածքների վերաբերող հարցեր»։ Նշելով նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերը՝ Ալիևը դա որակել է հետևյալ կերպ․«Միտումնավոր սադրանք էր Հայաստանի կողմից»։
Բույար Օսմանին ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն կարող է նպաստել Ադրբեջանում մարդասիրական ականազերծմանը, կանաչ նավահանգստի նախագծին և այլ նախագծերի։