Հետևեք մեզ։

Սահմանի բացակայության դեպքում պետք է պահպանել 1991-ի սահմանը․ ԵՄ հայտարարությունը՝ Տեղի դեպքերի մասին

15:23, 12 ապրիլ 2023
Սահմանի բացակայության դեպքում պետք է պահպանել 1991-ի սահմանը․ ԵՄ հայտարարությունը՝ Տեղի դեպքերի մասին

 Եվրամիության դիվանագիտական ծառայության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ԵՄ-ն ցավ է հայտնում երեկվա զինված բախումների կապակցությամբ, որոնց հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին՝ Տեղ շրջանում, զոհվել կամ վիրավորվել են մի քանի հայ և ադրբեջանցի զինծառայողներ:

Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության դեպքում պետք է պահպանել 1991-ի սահմանը, և երկու կողմերի ուժերը հետ քաշել այդ գծից անվտանգ հեռավորություններ՝ կանխելու նմանատիպ միջադեպերը։

 Նախկին պարտավորությունները պետք է հարգվեն, այդ թվում՝ նրանք, որոնք ձեռք են բերվել Պրահայում 2022-ի հոկտեմբերին՝ Ալմաթիի 1991-ի հռչակագրին համապատասխան տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերաբերյալ։ ԵՄ-ն նաև կոչ է անում ակտիվացնել սահմանազատման շուրջ բանակցությունները և ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ գործընթացին:

Մենք վերստին զսպվածության և բոլոր վեճերը խաղաղ ճանապարհով կարգավորելու կոչ ենք անում։ ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում ՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ»։