Հետևեք մեզ։

Հավաստի տեղեկություններով՝ Մադրիդյան սկզբունքների հեղինակը հայկական կողմն է. Փաշինյան

16:53, 12 ապրիլ 2023
Հավաստի տեղեկություններով՝ Մադրիդյան սկզբունքների հեղինակը հայկական կողմն է. Փաշինյան

 

ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը Խորհրդային միությունից:

Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«2007 թվականին, երբ իշխանության տրանսֆորմացիայի շրջանում, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը Հանրապետության նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, ի հայտ եկան Մադրիդյան սկզբունքները, որտեղ  ընդգծվում էր տարածքային մաբողջականության և ինքնորոշման սկզբունքները: Արձանագրվում էր, որ պետք է ճշգրտվի ԼՂ կարգավիճակը և այդ կարգավիճակի ճշգրտման մեխանիզմը պետք է համաձայնեցված լինի նաև Ադրբեջանի կողմից: Էստեղ կոնցեպտուալ փոփոխություն է եղել: Եթե Մադրիդյան սկզբունքներից առաջ հայկական կողմերի դիրքորոշումն էր, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում երբեք չի եղել և հիմա էլ չի, հետևաբար կարգավիճակի հարցում պայմանավորվել կարող է և չլինել, Մադրիդյան սկզբունքներով արձանագրվում է, որ ԼՂ կարգավիճակի հարցում պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի Ադրբեջանի հետ: Հավաստի տեղեկություններով՝ սկզբունքների նախագծի հեղինակը հենց հայկական կողմն է եղել:

Այստեղ հարց է ծագում՝ եթե մենք, դուք, նրանք ԼՂ-ն չենք համարում Ադրբեջանի մաս, ինչի պիտի կարգավիճակի հարցը համաձայնեցվի Ադրբեջանի հետ: Այստեղ է, որ ինքնորոշումը նշանակում է լինել մի որևէ տեղ և ինքնորոշման իրավունքի իրացմամբ էդ տեղից տեղափոխվել այլ տեղ: Մադրիդյան սկզբունքներից առաջ էդ տեղը ԽՍՀՄ-ն էր, Մադրիդյան սկզբունքներից հետո էդ տեղը Ադրբեջանն է:

Հետևաբար թարգմանության դեպքում նշանակում է, որ ԼՂ-ն է կամ պետք է լինի Ադրբեջանի մաս, որ ինքնորոշվի, հակառակ դեպքում ումից է ինքնորոշվում: Սա մեր մեծագույն բացթողումն է, որ 2018-ից հետո սա մեր ժողովրդին չենք բացատրել»,- ասաց Փաշինյանը: