Ապրիլի 10-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ «Սասնա Ծռեր» ազգագրական երգի-պարի համույթի մենահամերգը, որը կրում էր «Ի զե՛ն» խորագիրը։ Համերգը նախատեսված էր անցկացնել երկու տարի առաջ, սակյն երկրում տիրող իրավիճակը փոխել էր խմբի պլանները։ Այդ ընթացքում, սական, «Սասնա ծռեր» համույթը տարբեր ելույթներ է ունեցել Արցախում, Հայաստանի տարբեր մարզերում։
Համերգի ընթացքում ներկայացվեցին ինչպես ազգագրական, ծիսական, այնպես էլ հայրենասիրական կատարումներ։ Դրանք ներառում էին բացառիկ բանահավաքչական երգեր, չլսված երգերի պրեմիերաներ, ազգային, ռազմահայրենասիրական երգեր ու պարեր։ Համերգի ժամանակ ներկայացվեցին նաև խմբի կողմից պատրաստված կարճ տեսահոլովակներ, որոնք ներկայացնում էին ազգագրական նյութ՝ հայ ավանդական ընտանիքի, ծեսերի, հավատամքի մասին, ինչպես նաև Արցախյան հերոսամարտի ու հայրենիքի գաղափարի մասին։
Մենահամերգին ելույթնեով հանդես եկան նաև Շուշան Պետրոսյանը և Արսեն Գրիգորյանը, որոնց հետ խումբն աշխատել է երկար տարիներ։ Իր խոսքոմ, նախքան «Բեր բազուկդ» երգի կատարումը, Շուշան Պետրոսյանն ասաց․ «Չի հաջողվելու չարին հաղթել բարուն։ Արցախը մեր սրտում է, ու քանի ոչ Արցախը Հայաստանում է և վերջ, և քանի որ Արցախն այսօր շատ ավելի Հայաստան է, որովհետև մեր երեխքի արյունով․․․ ուրեմն ճիշտ է այսօրվա երեկոյի խորհուրդը, ուրեմն՝ ի զեն»։
Հանդիսատեսի շարքերում ազգայինը գնահատողները և պահպանողներն էին, ովքեր բեմին հավասար պարում էին ու ցույց տալիս, որ ազգայինը պահպանված է ու պահպանվելու է։