Ֆրանսիան խոր մտահոգություն է հայտնում ապրիլի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, Հայաստանի տարածքում՝ Տեղ բնակավայրի մոտ տեղի ունեցած բռնության կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմից զոհեր և վիրավորներ կան։
Այս մասին ասվում է Արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է`. «Սա հիշեցնում է, որ սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով և կողմերին կոչ ենք անում շարունակել ջանքերն այդ ուղղությամբ։ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և շփման գծի հայկական կողմի օկուպացված դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքերը պահպանելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։