Հետևեք մեզ։

ՔԿ խոսնակն անդրադարձել է Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի աշխատակցի սպանությանը ադրբեջանցիների առնչության վարկածին

12:43, 13 ապրիլ 2023
ՔԿ խոսնակն անդրադարձել է Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի աշխատակցի սպանությանը ադրբեջանցիների առնչության վարկածին
ՔԿ խոսնակն անդրադարձել է ԶՊՄԿ ՓԲԸ աշխատակցի սպանությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վարկածին։
 

«Քանի որ լրագրող գործընկերները շատ են հարցնում այն մասին, որ ԶՊՄԿ ՓԲԸ-ում սպանությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վարկածն է, իբրև թե, քննվում, այս պահին ուղղակի արձանագրում եմ, որ քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ բոլոր միջոցները, օպերատիվ հետախուզական միջոցառումները ձեռնարկվում են հանցագործին կամ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ։

Բայց այս պահին հանցագործությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վերաբերյալ քննությամբ որևէ տվյալ չի ստացվել և չունենք։
 
Եթե ենթադրություններից դուրս ոմանք կարող են իրենց հայտնի, որոշակիություն ունեցող տվյալներ ունենալ հանցագործությունն ընդհանրապես կատարողների վերաբերյալ, ապա կարող են ու պարտավոր են հայտնել վարույթն իրականացնող մարմնին»,- գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։