Հետևեք մեզ։

Ռուս ռազմական բլոգերին սպանելու մեջ կասկածվողը Հայաստանով մեկնել է Թուրքիա․ ՌԴ ԱԴԾ

13:08, 13 ապրիլ 2023
Ռուս ռազմական բլոգերին սպանելու մեջ կասկածվողը Հայաստանով մեկնել է Թուրքիա․ ՌԴ ԱԴԾ

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ՌԴ Քննչական կոմիտեի և ոստիկանության մարմինների հետ միասին պարզել է, որ 2023 թվականի ապրիլի 2-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչների թվում կան Ուկրաինայի հատուկ ծառայություններ ու նրանց գործակալներ։

 

Հետագա միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ռուս ռազմական բլոգեր Ֆոմինի սպանությունը Տրեպովայի հետ միասին պատրաստել է ուկրաինական դիվերսիոն-ահաբեկչական խմբի անդամ, Ուկրաինայի քաղաքացի, 1987 թվականին ծնված Յուրի Դենիսովը։

 

Դենիսովը ուկրաինական հատուկ ծառայությունների ցուցումով 2023 թվականի փետրվարին Կիևից Լատվիայի տարածքով ժամանել է Մոսկվա, որտեղ տեղեկություններ է հավաքել բլոգերի այցելած վայրերի մասին։ Այդ նպատակով նա մեքենա է ձեռք բերել և բնակարան վարձել նրա բնակության վայրի մոտ։

 

Ապրիլի 3-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Դենիսովը Հայաստանի տարածքով տեղափոխվել է Թուրքիա։

 

Հայտարարվել է միջազգային հետախուզում։