Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ադրբեջանական պատվիրակությունը արդեն Երևանում է, պատվիրակության կազմում 12 հոգի է։
Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Հարությունյանը նաև հայտնել է, որ 12-հոգանոց պատվիրակության միայն 4 անդամն է մարզիկ։ Հարցին, թե մասնակցելո՞ւ են արդյոք նրանք վաղը կայանալիք բացման արարողությանը, Հարությունյանը պատասխանել է, որ որևէ մարզիկ բացման արարողությանը չի մասնակցի։
Նշենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: