Գլխավոր դատախազության և քաղաքացի Էդուարդ Կամոյի Հարությունյանի միջև, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, ապրիլի 13–ին կնքվել է հաշտության համաձայնություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, ըստ համաձայնության, քաղաքացին պարտավորվել է պետությանն անհատույց սեփականության իրավունքով հանձնել 50 մլն դրամը, որը կազմում է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի 79.58 տոկոսը։
Ըստ աղբյուրի՝ նշված համաձայնությունը մարտի 13-ին հաստատման նպատակով ներկայացվել էր Հակակոռուպցիոն դատարան, որի ապրիլի 13-ի վճռով հաշտության համաձայնությունը հաստատվել է։