Հետևեք մեզ։

Զիդանը կարող է գլխավորել Ալ-Նասրը. Ռոնալդուն մասնակցում է բանակցություններին

09:53, 14 ապրիլ 2023
Զիդանը կարող է գլխավորել Ալ-Նասրը. Ռոնալդուն մասնակցում է բանակցություններին
 

Զինեդին Զիդանը կարող է դառնալ «Ալ-Նասրի» գլխավոր մարզիչը, որի կազմում հանդես է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ինսայդեր Ջեյմս Բենգեն. գրում է Armsprot.am-ը։

Ըստ աղբյուրի՝ Ռուդի Գարսիայի հրաժարականից հետո ակումբի ղեկավարությունը հետաքրքրված է, որ ֆրանսիացին դառնա իրենց հաջորդ գլխավոր մարզիչը։ Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներգրավված է բանակցություններում և փորձում է համոզել Զիդանին՝ Սաուդյան Արաբիա տեղափոխվելու որոշում կայացնել։ Սաուդյան ակումբը կարող է գլխավորել նաև Ժոզե Մոուրինյոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գարսիան կոնֆլիկտ է ունեցել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, ինչպես նաև ակումբի այլ խաղացողների հետ։ Պորտուգալացին դժգոհություն է հայտնել մարզչի աշխատանքից և թիմի խաղաոճից։