Հետևեք մեզ։

44-օրյայի օրերին ընդամենը 19 տարեկան Գոռս ասում էր՝ պապ, եթե սրանց դեմը հիմա չառնենք, գալու են, մտնեն Հայաստան․ Գոռ Երմալովյանի հայր

15:24, 14 ապրիլ 2023
44-օրյայի օրերին ընդամենը 19 տարեկան Գոռս ասում էր՝ պապ, եթե սրանց դեմը հիմա չառնենք, գալու են, մտնեն Հայաստան․  Գոռ Երմալովյանի հայր

Այս պատերազմը ցույց տվեց, որ հերոս ծնվում են, որովհետև մեր տղաները՝ 18-20 տարեկան, արել են ամեն ինչ իրենց կյանքի գնով։ Այս մասին այսօր ՔԿ-ի դիմաց՝ լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Գոռ Երմալովյանի հայրը։

«Իմ որդին Լելե-Թեփե գրավեց, 21 վիրավոր փրկեց, չգիտեմ, նման բան երևի չի եղել։ Բոլորը փախել էին՝ սկսած զորամասի հրամանատարից, մի օր «պուշկեն» «Ուրալի» հետևի ց կապած՝ 70-80 կմ սարերի միջով, եկել, վիրավորներին հասցրել էր Կապանի հիվանդանոց։ «Ուրալ»-ի վարորդն էլ էր փակել, միամիտ տղա էր։ Այդ ժամանակ, ընդամենը 19 տարեկան Գոռս ասում էր՝ պապ, եթե սրանց դեմը հիմա չառնենք, գալու են, մտնեն Հայաստան, ու մտան, մտնում են էլի, այս իշխանության օրոք ինչ պետք է լինի»,-ասաց նա։

 Նա հայտնեց, որ իր որդին զոհվել է հոկտեմբերի 15-ին․ «Իր տեխնիկան բարձունքին պայթեցրին, կռվում էին մեր տղերքը, իրենք ասում են՝ 5-րդ շարասյուն, Օինկ Գասպարյանը հիմա մտնու՞մ է  դրա մեւջ, Անդրանիկ Փիլոյանին, ում «Ազգային հերոսի» կոչում տվեց, հինգերորդ շարասյուն էր»։