Հետևեք մեզ։

Վանաձորում արտահերթ ընտրություններ կանցկացվե՞ն․ «Հրապարակ»

08:50, 15 ապրիլ 2023
Վանաձորում արտահերթ ընտրություններ կանցկացվե՞ն․ «Հրապարակ»

 

«Հրապարակը» գրում է․ «Իշխանական շրջանակներում քննարկում են Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։ Բանն այն է, որ տեւական ժամանակ է՝ ավագանու նիստեր չեն գումարվում, քաղաքում կուտակված խնդիրներ կան, որոնք միայն ավագանու որոշումներով են լուծվում։ Մամիկոն Ասլանյանի դասալիք թիմակիցը, որը քվորում ապահովեց, եւ ՔՊ-ի համայնքապետ Ական՝ Արկադի Փելեշյանը, հաստատեց համայնքի բյուջեն, այդ նիստից հետո այլեւս չի ներկայանում նիստերին, ուստի նոր ընտրություններ են պետք՝ դրա համար իրավական ճանապարհներ են փնտրում։ Քննարկվում է Վանաձորի կրկին խոշորացման՝ Փամբակը Վանաձորին միավորելու հարցը, որի դեպքում նոր ընտրություն կկայանա։

Հիշեցնենք, որ 2021 թ․ դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո իշխանությունը կալանավորեց առաջին տեղը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանին, նա մեկուկես տարի է՝ անհեթեթ մեղադրանքով բանտում է։


Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։