Հետևեք մեզ։

ՀՅԴ ցուցակով նախկինում պատգամավոր ընտրված Անդրանիկ Կարապետյանը հանգրվանել է մարզպետի հետ սերտ համագործակցության դաշտում․ «Փաստ»

09:05, 15 ապրիլ 2023
ՀՅԴ ցուցակով նախկինում պատգամավոր ընտրված Անդրանիկ Կարապետյանը հանգրվանել է մարզպետի հետ սերտ համագործակցության դաշտում․ «Փաստ»

Մեր տեղեկություններով, վերջինս էլ իր հերթին, լինելով իշխող ուժի կողմից նշանակված մարզպետ, առաջին անգամը չէ, որ աչքի է ընկնում ընդդիմադիր հայացքներով անձանց հետո սերտ «բարեկամությամբ»։ Համաձայն Արմավիրի մարզում շրջանառվող լուրերի, դաշնակցական նախկին պատգամավորը, որը սերտ հարաբերությունների մեջ է մարզպետ Հովհաննիսյանի հետ, վերջերս Էջմիածին քաղաքի Կարճիկյան 1 հասցեում բարձրահարկ շենքեր կառուցելու շինթույլտվություններ է ստացել նաև մարզպետի՝ կառավարության մի շարք օղակներում ակտիվ լոբբինգի արդյունքում։

Արմավիրում ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ քպական մարզպետը նույն ջանասիրությամբ չի աջակցել, օրինակ՝ Անդրանիկ Կարապետյանի տարածքի հարևանությամբ կառուցվող շենքերի համար: Թե ինչու, կարելի է միայն ենթադրել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։