Ադրբեջանի սպորտի նախարարությունը և Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել։
Հայտարարության մեջ ասվում է՝ որոշում է կայացվել չմասնակցել Երևանում անցկացվելիք Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ու մարզիկներին վերադարձնել Ադրբեջան։
Հիշեցնենք, որ երեկ առաջնության բացման ժամանակ հայ դիզայներ Արամ Նիկոլյանը վազել էր դեպի բեմ, Ադրբեջանի դրոշը ծածանող աղջկանից վերցրել այն և այրել։ Նրան տեղափոխել էին ոստիկանություն։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։