ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դիզայներ Արամ Նիկոլյանի կողմից ադրբեջանական դրոշն այրելու դեպքին։
«Ես ներողություն եմ խնդրում միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունից, որ որպես քաղաքացի և պատգամավոր, չեմ արել ինձանից կախված առավելագույնը իմ ազգի միջից ամբողջովին արմատախիլ անելու վայրի և մարդակեր ցեղերին հատուկ դրսևորումները։
Ամոթ ինձ»,- գրել է ՔՊ-ական պատգամավորը։