Հետևեք մեզ։

Միջադեպը որևէ առնչություն չունի մարզիկների անվտանգության հետ. ՀՀ ԿԳՄՍՆ- ն մտահոգիչ է համարում ադրբեջանցի մարզիկների վերադարձի մասին որոշումը

14:35, 15 ապրիլ 2023
Միջադեպը որևէ առնչություն չունի մարզիկների անվտանգության հետ. ՀՀ ԿԳՄՍՆ- ն մտահոգիչ է համարում ադրբեջանցի մարզիկների վերադարձի մասին որոշումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ մարզական էթիկայի տեսանկյունից մտահոգիչ համարելով Երևանում ապրիլի 15-23-ն անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Ադրբեջանի մարզիկների հետագա մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարության և Ազգային օլիմպիական կոմիտեի կայացրած որոշումը։

«Հայաստանի Հանրապետությունն ի սկզբանե ապահովել է անվտանգության բոլոր չափանիշները, և առաջնությանը մասնակցելու նպատակով Երևան ժամանած ծանրորդների անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել և չէր կարող առաջանալ։

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որը շատ արագ հարթվել է, որևէ առնչություն չունի մարզիկների անվտանգության և նրանց բնականոն մրցելույթների ապահովման հետ։ Անհրաժեշտ բոլոր պայմանները լիարժեքորեն ապահովված են եղել։

Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է մնում ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը և վերահաստատում Եվրոպայի 2023 թ. առաջնությունը բարձր  մակարդակով անցկացնելու պատրաստակամությունը»,-  նշված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հայտարարության մեջ:

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։