Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան խստորեն դատապարտում է 2023 թվականի ապրիլի 14-ին Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ անձը հրկիզել է Ադրբեջանի դրոշը։
Այս մասին ասվում է Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ.
«EWF-ն այս չափազանց լուրջ և ափսոսանքի արժանի ժեստը համարում է ոտնձգություն սպորտային արժեքների ամբողջականության և արդար խաղի համընդհանուր սկզբունքների նկատմամբ:
EWF-ն մշտապես եղել է Ադրբեջանի պատվիրակության հետ՝ իր լիակատար համերաշխությունն ու աջակցությունը հայտնելով մարզիկներին, մարզիչներին և պաշտոնյաներին։
EWF-ը համերաշխ է Ադրբեջանի ազգային հավաքականի և Ադրբեջանի ֆեդերացիայի հետ և հասանելի է ցանկացած աջակցության համար, որը պահանջվում է սպորտի և արդար խաղի կանոններով։
Ցավում ենք, որ Ադրբեջանի պատվիրակությունը ստիպված է եղել լքել մրցույթը, բայց միևնույն ժամանակ հարգում ենք նրանց որոշումը։
EWF-ն գտնում է, որ այս միջադեպը հարթված է և կհետևի Կազմկոմիտեից հրատապ պահանջվող լրացուցիչ միջոցառումների իրականացմանը:
Մենք անմիջականորեն ներգրավված ենք եղել պատվիրակության անվտանգության բոլոր ներմերի ապահովմանը, քանի դեռ նրանք չէին հեռացել Հայաստանից։
EWF-ը հետևողական է մնում իրադարձությանը և կքննարկի կատարվածի համատեքստում լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հարցը:
EWF-ի ղեկավարությունը կմասնակցի այս առաջնության շրջանակներում իրականացվող բոլոր գործողություններին մինչև պատվիրակությունների մեկնումը, որպեսզի ապահովի թիմերի անվտանգության պայմանների պահպանումը»։