Հետևեք մեզ։

Մի խումբ անհայտներ 120 հազար դոլարով վաճառքի են հանել ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի արձանի քիթը

20:14, 15 ապրիլ 2023
Մի խումբ անհայտներ 120 հազար դոլարով վաճառքի են հանել ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի արձանի քիթը

Մի խումբ անհայտներ, ովքեր իրենց անվանում են The Noze Club֊ի անդամներ, 120 հազար դոլարով վաճառքի են հանել ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի արձանի քիթը։

 

Sydsvenskan թերթի փոխանցմամբ՝ «ակումբի անդամները» էլեկտրոնային փոստով առաջարկ են ուղարկել Շվեդիայի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Յան Գրյոնհոլմին՝ արտեֆակտը գնելու 1,1 միլիոն կրոնով (120 հազար դոլար):

 

Նամակի պատճենը ստացել են նաև արձանի հեղինակ, քանդակագործ Պետեր Լիդեն, Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալան և որոշ լրագրողներ։ 

 

Զլատան Իբրահիմովիչի արձանը տեղադրվել է 2019 թվականի հոկտեմբերին Մալմյոյում։ Սակայն, մեկ ամիս անց հայտնի դարձավ, որ նա ձեռք է բերել Մալմյոյի գլխավոր մրցակից Համմարբի ակումբի բաժնետոմսերի մեծ մասը։

 

Խմբի վրդովված անդամները հայտնում են, որ արձանը վանդալիզմի են ենթարկելու, որտեղ էլ այն լինի։