Հետևեք մեզ։

Ծանրամարտի ԵԱ. Երևանում ընթացող առաջնության առաջին մեդալը` ռեկորդային արդյունքով, նվաճել է թուրք մարզիկը. Armsport.am

20:31, 15 ապրիլ 2023
Ծանրամարտի ԵԱ. Երևանում ընթացող առաջնության առաջին մեդալը` ռեկորդային արդյունքով, նվաճել է թուրք մարզիկը. Armsport.am

Երևանում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային առաջին օրը A ենթախմբում մրցահարթակ են դուրս եկել կանանց 45 կգ քաշային ծանրորդները, գրում է Armsport.am-ը։

 

Հաղթողի տիտղոսը երկամարտի 162 կգ արդյունքով (72+90 կգ) և ռեկորդով նվաճել է Թուրքիայի ներկայացուցիչ Ջանսու Բեկթաշը: Պոկում և հրում վարժություններում ևս թուրք մարզուհին արժանացել է փոքր ոսկե մեդալներին:

 

Երկամարտում արծաթե մեդալը բաժին է հասել Ռումինիայի ներկայացուցիչ Կասմինա Պանա Ադրիանան (153 կգ՝ 70+83 կգ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Իսպանիայի ներկայացուցիչ Մարտա Գարսիա Ռինկոնը՝ դարձյալ երկամարտի 153 արդյունքով:

 

Այսօր ավելի ուշ մրցահարթակը կտրամադրվի կանանց 49 կգ քաշային մարզիկներին: