Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնությունում պայքարի մեջ են մտնում Հայաստանը ներկայացնող մարզիկները:
Այսօր մրցահարթակ դուրս կգան Հայաստանի կանանց ընտրանու անդամները` Իզաբելլա Յայլյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը, կմրցեն 55 կգ քաշի A ենթախմբում: Մրցումը կմեկնարկի 17:30-ին: