Կիրանցում մոտ 5-6 անգամ արդեն եղել եմ՝ մի մասը հրապարակային է, մի մասը՝ մասնագետներին լսելու համար։ Մեր անելիքը հիմա սահմանազատման պրոցեսին զուգաընթաց ենթակացվածքային հարցերը կարգավորելն է․ ճանապարհին զուգահեռ հատված պետք է կառուցենք։
«Մենք արդեն որոշակի նախագծային պատկերացումներ ունենք, թե ինչպես պետք է այդ լուծումները տալ։ Նախնական կարող եմ ասել, որ խոսքը մոտավորապես 700-750 մետր հատվածի մասին է։ Գործող ճանապարհին զուգահեռ` ոչ այնքան հեռու, քանի որ սահմանային գիծը մոտիկ է անցնում, այդ հատվածում մենք արդեն սկսել ենք շինարարություն, որպեսզի հասցնենք բավարար ժամկետում նորմերին համապատասխան ճանապահ կառուցել։ Մեր նպատակն է կառուցել այնպիսի ճանապարհ, որը կբավարարի նորմերին, որովհետև այդ ճանապարհը հանրապետական նշանակության ճանապարհ է։ Աշխատանքներն ընթացքի մեջ են, նախանշել ենք մոտ 2 ամիս ժամանակ, որպեսզի կարողանանք կառուցել ու երթևեկությունը հանգիստ տեղափոխել այդ ճանապարհ»,-ասաց Գնել Սանոսյանը:
Գնել Սանոսյանի խոսքով՝ այս ճանապարհի կառուցմամբ որոշ հայրենակիցների հողատարածքներ կտուժեն, ինչի համար կլինի փոխհատուցում իրավաբանական կարգավորումներով:
Հարցին, թե մինչև երկու ամսում այդ նոր ճանապարհի կառուցումը, ինչ պետք է անեն քաղաքացիները, Գնել Սանոսյանն ասաց․
«Առկա ճանապարհը նախնական պայմանավորվածությամբ՝ կարող է գործել, կա նաև մեկ այլ ճանապարհ՝ դա մինչև Կիրանց հասնելը Աճարկուտ գնացող և հետադարձով դուրս եկող ու հանրապետական ճանապարհին միացնող ճանապարհն է։ Գլխավոր խնդիրը սա է»։