Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությանը Արթուր Դավթյանը դարձել է չեմպիոն։
Արթուր Դավթյանը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանում։ 1998 թվականին 7 տարեկան հասակում սկսել է զբաղվել մարմնամարզությամբ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում։
Եվրոպայի պատանեկան առաջնության (2010) չեմպիոն է, Եվրոպայի չեմպիոն (2021), աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր, 2012 և 2016 թվականների Օլիմպիական խաղերի մասնակից։ 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։
Արթուր Դավթյանը 2019 թվականի Եվրոպական խաղերի չեմպիոն է, Տոկիոյի 2020 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ է 2021-ից։
Լիվերպուլում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արթուր Դավթյանը հենացատկերում 15.050 միավորով նվաճել է աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալը: