Հետևեք մեզ։

Իզաբելլա Յայլյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր․ ի՞նչ արդյունքներ են գրանցել մյուս մարզիկները

19:24, 16 ապրիլ 2023
Իզաբելլա Յայլյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր․  ի՞նչ արդյունքներ են գրանցել մյուս մարզիկները
Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
 
 
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտի 196 կգ արդյունքով (87+109 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս հայ մարզուհին արժանացել է փոքր բրոնզե մեդալներին:
 
 
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը 179 կգ արդյունքով (80+99 կգ) երկամարտում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:
 
 
Յայլյանը պոկում վարժությունում կամային բարձր հատկանիշների շնորհիվ գլխավերևում պահել է 87 կգ կշռող ծանրաձողը՝ հաջող կատարելով միայն երրորդ մոտեցումը և արժանացել է փոքր բրոնզե մեդալին: Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում հաջող է կատարել երեք մոտեցումներից երկուսը` գլխավերևում պահելով 80 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժությունում արդեն Յայլյանը հաջող կատարելով երկու մոտեցում՝ բարձրացրել է 109 կգ կշռող ծանրաձողը և արժանացել փոքր բրոնզե մեդալին, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 99 կգ արդյունքով, դուրս է մնացել մեդալային պայքարից:
 
 
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Ռումինիայի ներկայացուցիչ Անդրեա Կոտրուտան (201 կգ՝ 91+110), իսկ փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է Ուկրաինայի ներկայացուցիչ Սվետլանա Սամուլյակը (199 կգ՝ 90+109):
 
 
Նշենք՝ Եվրոպայի առաջնության մրցումներին այսօր հետևել են նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, պաշտոնատար այլ անձինք, մարզաշխարհի ներկայացուցիչներ և երկրպագուներ:
Եվրոպայի առաջնության ժյուրիի կազմում ընդգրկված էր նաև միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը:

Հրում վարժությունում արդեն Յայլյանը հաջող կատարելով երկու մոտեցում՝ բարձրացրեց 109 կգ կշռող ծանրաձողը և արժանացավ փոքր բրոնզե մեդալին, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 99 կգ արդյունքով, դուրս մնաց մեդալային պայքարից: