Հետևեք մեզ։

«Ալ Նասրը» Զիդանին 120 մլն եվրո վճարելու առաջարկ է արել

09:52, 17 ապրիլ 2023
«Ալ Նասրը» Զիդանին 120 մլն եվրո վճարելու առաջարկ է արել
 

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել «Ալ Նասրը»: Այս մասին հայտնում է Marca-ն՝ հղում անելով սաուդյան լրատվամիջոցներին. գրում է Armsport.am-ը։

Նշվում է, որ ակումբը, որի կազմում հանդես է գալիս աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, պատրաստ է երկու մրցաշրջանի համար ֆրանսիացի մասնագետին վճարել 120 միլիոն եվրո։

Առայժմ ֆրանսիացի մարզչի ներկայացուցիչները չեն արձագանքել այս առաջարկին։ «Ալ Նասրի» գլխավոր մտադրությունը Զիդանին ու Ռոնալդուին վերամիավորելն է։

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին սաուդյան ակումբը փոխել էր մարզչին՝ պաշտոնանկ անելով Ռուդի Գարսիային և նշանակելով երիտասարդական թիմի մարզիչ Դինկո Իլիչիչին։