Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լյուիս Բոնոյի հետ հանդիպմանը հայտարարել է, թե իբր «Հայաստանը շարունակում է Ադրբեջանի 8 գյուղերի օկուպացիան»:
Բայրամովը Հայաստանին մեղադրել է նաև «պարբերական ռազմաքաղաքական սադրանքներ» իրագործելու մեջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացի հեռանկարները, ինչպես նաև հարաբերությունների կարգավորման գործընթացի այլ բաղադրիչներ։