Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը երեկ՝ մայիսի 29-ին այցելել է Սյունիքի մարզ և Գորիսում հանդիպել առաքելության անձնակազմի հետ։
Այս մասին ասված է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Առաքելության անդամներն այցելել են նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Սև լիճ։ Մինչ օրս ԵՄ դիտորդական առաքելությունն իրականացրել է ավելի քան 2300 պարեկություն»,- ասված է գրառման մեջ։