Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Իսլամաբադում իր պակիստանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, թե «Հայաստան-Ադրբեջանի սահմանի մի հատվածի սահմանազատումը և Հայաստանի կողմից 4 գյուղերի վերադարձը Ադրբեջանին դրական ներդրում է հարաբերությունների կարգավորման գործընթացում»։
«Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին, և մենք հույս ունենք, որ այն դրական արդյունքներ կունենա բարեկեցիկ և անվտանգ տարածաշրջանի համար»,- ասել է Բայրամովը։