Հետևեք մեզ։

Տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար կարևոր է հաջողությամբ ավարտել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը. ԱՄՆ պաշտոնյան` Բայրամովին

20:48, 17 ապրիլ 2023
Տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար կարևոր է հաջողությամբ ավարտել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը. ԱՄՆ պաշտոնյան` Բայրամովին

Տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար կարևոր է հաջողությամբ ավարտել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և բանակցությունների միջոցով լուծել առկա խնդիրները։

 

Այս մասին այսօր Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Դերեկ Հոգանը, հայտնում է ԱՊԱ-ն։