Հետևեք մեզ։

Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը` Եվրոպայի չեմպիոն

21:58, 17 ապրիլ 2023
Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը` Եվրոպայի չեմպիոն

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 67 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ էր դուրս եկել Գոռ Սահակյանը:

Պոկում վարժությունում Գոռ Սահակյանը նվաճել է փոքր ոսկին։

Հրում վարժությունում Գոռ Սահակյանի առաջին մոտեցումն էր 170կգ ծանրաձողին, անարգել բարձրացնելուց հետո երկրորդ անգամ պատվիրեց 5 կգ ավելին, որը կրկին նա բարձրացրեց, ինչից հետո նա արդեն չեմպիոն էր։

Երրորդ մոտեցման համար 176 նախնական պատվերն էր, սակայն նա հրաժարվեց երկրորդ անգամ միայնակ դուրս գալ մրցահարթակ։

 

Գոռ Սահակյանը` 320կգ երկամարտի արդյունքով Եվրոպայի չեմպիոն է։ Թուրք մարզիկը 301կգ֊ով երրորդն է, 305կգ արդյունքով երկրորդ հորիզոնականում իսպանացի մարզիկն է։