Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանն Արման Ավագյանը (79 կգ) կիսաեզրափակչում 10:12 հաշվով պարտվեց Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Կուգիումցիդիսին։ Նա կպայքարի բրոնզե մեդալի համար։
Արմանը մեկնարկային գոտեմարտում նույն 5։1 հաշվով հաղթել էր բուլղարացի մարզիկին, իսկ քառորդ եզրափակիչում ռումինացի մարզիկին։