Հետևեք մեզ։

Ինչո՞ւ էր Հովիկ Աբրահամյանի որդին գնացել Քննչական կոմիտե. «Ժողովուրդ»

08:55, 18 ապրիլ 2023
Ինչո՞ւ էր Հովիկ Աբրահամյանի որդին գնացել Քննչական կոմիտե. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ինչ քրեական վարույթի շրջանակներում է հրավիրվել ՀՀ քննչական կոմիտե եւ որպես վկա հարցաքննվել:

 

Պարզվում է՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի եւ նրա հոր՝ Աժ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի գործունեության եւ մարզում առկա հողերի մասով կա քրեական վարույթ, որի շրջանակներում էլ Արգամ Աբրահամյանին որպես վկա հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության: Նշենք, որ Գուլոյաններն ու Աբրահամյանները խնամիներ են:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ArmLur.am-ը արձանագրել էր, թե ինչպես է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, դուրս գալիս ՀՀ քննչական կոմիտեից, եւ փորձել էր անձամբ նրանից հարցնել, թե ինչու է հրավիրվել կոմիտե: Աբրահամյանը հրաժարվել էր մանրամասնել իր այցի մասին»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։