Հետևեք մեզ։

Դատախազության թերացումն է․ ՔՊ–ական պատգամավորը պնդում է՝ ԶՊՄԿ աշխատակցին ադրբեջանցի զինծառայողն է սպանել (տեսանյութ)

13:46, 18 ապրիլ 2023

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցին ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողներից մեկն է սպանել, այսօր ԱԺ-ում հաստատեց իր այդ հայտարարությունը։

 

«Կարող է որոշակի գործընթացներ են պետք ՔԿ-ին՝ հաստատելու համար, ես ունեմ ինֆորմացիա և այդ ինֆորմացիան շատ հստակ է»,-ասաց նա։

 

Հարցին՝ հաստատվելու դեպքում մեղադրանք կներկայացվի՞ այդ ադրբեջանցուն, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․ «Ի՞նչ է նշանակում, ՀՀ-ում քաղաքացիական մարդ է սպանել, ո՞նց կարող են մեղադրանք չառաջադրեն»։

Հարցին՝ հնարավո՞ր է վերադարձնեն նրանց, քանի որ նման պահանջ էր ներկայացրել Ադրբեջանի արտգործնախարարը, կամ փոխանակեն հայ ռազմագերիների հետ, Ղահրամանյանը չցանկացավ կանխատեսեումներ անել։

 

Լրագրողների դիտարկմանը՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հերքել են տեղեկությունը, թե ադրբեջանցին է սպանել ԶՊՄԿ աշխատակցին, Ղահրամանյանը պատասխանեց․ «Իրավապահներին հարցրեք, կարող է որոշակի քննչական գործողություններ պետք է կատարեն։ Ես հիմա էլ եմ հաստատում, չկան ապացույցներ՝ կլինեն ուրեմն, իրենց թերացումն է, եթե չկա»։