Հետևեք մեզ։

Իմ ազգականին աշխատասենյակիցս վռնդել եմ, բայց, պարզվում է, նրա՝ բարձրաստիճան սպայի մասին ասածը հիմնավորվելու շատ մեծ հնարավորություն ունի․ Փաշինյան (տեսանյութ)

14:15, 18 ապրիլ 2023

Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով 5-րդ շարասյանը մեկ օրինակ պատմեց, որը տեղի է ունեցել իր ազգականի ու իր միջև։

«Պատերազմի ժամանակ իմ ազգականներից մեկն եկավ իմ աշխատասենյակ, և ասաց՝ այսինչ բարձրաստիճան սպան խուճապ է  տարածում, ասում է՝ Նիկոլը հողերը տվել է, անիմաստ է կռվելը։ Այս վերջերս պատահաբար իմացել եմ, որ ինչ-որ մի առիթով քրեական գործ է հարուցվել և այդ դրվագը հիմնավորվելու շատ մեծ հնարավորություն ունի»,-ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ ինքը դա ասում է, որովհետև իր ազգականին, իր ընտանիքի անդամին իր աշխատասենյակից վռնդել Է․ «Վռնդել եմ, ասելով՝ թե դուք ոնց կարող ես մեր բանակի բարձր կոչումով սպայի մասին նման բան ասել, ես քեզ թույլ չեմ տա ՀՀ վարչապետի աշխատասենյակում նման բան ասել»։