Հետևեք մեզ։

Ես պետք է այն ժամանակ բանակցային թղթերը ցույց տայի, ասեի՝ ժողովուրդ, տարբերակ չունենք, այ դրա համար ինձ արժի դատել, որ չեմ ասել․ Փաշինյան (տեսանյութ)

14:42, 18 ապրիլ 2023

Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ պատգամավոր Ագնեսա Խամոյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, որ 2019-ին հայտարարել է, թե Արցախի հարցով բանակցությունները սկսում է սեփական զրոյական կետից և՝ դրանից հետո երկու տարի շարունակ հայ ժողովրդից թաքցրել է բանակցությունների գործընթացը։


Ի պատասխան Փաշինյանն ասաց․ «Զրոյական կետն այն է, երբ ես ասել եմ՝ հարգելիներս, եկեք հասկանանք, թե Մադրիդյան սկզբունքներն ի՞նչ են, այս սկզբունքներով կարո՞ղ  է Լեռնային Ղարաբաղը չլինել Ադրբեջանի կազմում, որից հետո ստացել եմ պատասխան՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնի։
Իմ սխալը որն է, որ ես պետք է այն ժամանակ բանակցային թղթերը ցույց տայի, ասեի՝ ժողովուրդ, հասել ենք այս կետին, տարբերակ չունենք։
Այ դրա համար ինձ արժի դատել, որ չեմ եկել ու ասել՝ գիտեք ինչ, այս խաղն ավարտված խաղ է։ Այ դա իմ սխալն է։ Ես նեղվում եմ, որ դիպուկ չեք մեղադրում, որ պիտի գայի ասեի՝ ժողովուրդ, էս խաղը պրծած խաղ է»,-ասաց Փաշինյանը։

 


Տեսանյութը՝ քիչ անց։