Ադրբեջանում բացահայտվել «Իրանի հատուկ ծառայությունների հրահանգով կրոնական քողի տակ հանցավոր գործունեություն ծավալող անձանց խումբ»: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը՝ հավելելով, որ վերոնշյալ խմբի դեմ ՆԳՆ-ն հատուկ գործողություն է իրականացրել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ պարզվել է, որ մոտ 20 մարդ կրոնական քարոզչությամբ թմրանյութերի զանգվածային վաճառք են կազմակերպել հօգուտ Իրանի։