Մենք ստացել ենք պաշտոնական տեղեկատվություն այն մասին, որ պետական դավաճանության և մնացյալ հոդվածներով 20 քրեական վարույթ կա հարուցված, արդյոք այս վարույթներով դուք հարցաքննվե՞լ եք։
Այս մասին այսօր ԱԺ-ում Փաշինյանին հարցրեց պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ինչի ի պատասխան Փաշինյանն ասաց․ «Ես հարցաքննվել եմ, այո, հարցաքննվել եմ շատ մանրամասն, ինչքան պետք է, այնքան էլ կհարցաքննվեմ։ Դուք եկեք ինձ հարցաքննեք ինձ ԱԺ քննիչ հանձնաժողովում»։