Հետևեք մեզ։

Հայաստանը ընդունել է, որ հայ-ադրբեջանական սահմանը պետք է դրվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա. Ալիև

17:20, 18 ապրիլ 2023
Հայաստանը ընդունել է, որ հայ-ադրբեջանական սահմանը պետք է դրվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա. Ալիև

Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված վերջին երկու տարիների ընթացքում հայկական կողմի դիրքորոշման մեջ եղել են տարբեր փոփոխություններ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

 

«Հայաստանը սկզբունքորեն համաձայն է մեր մոտեցմանը:Անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայի և Սոչիի հանդիպումներում Հայաստանը պաշտոնապես ընդունեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այսինքն՝ Հաայստանը ընդունել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանները պետք է դրվեն Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա»,- ասել է Ալիևը:

Ալիևը նշել է, որ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանները հաստատելուն համաձայնություն տված Հայաստանը «պետք է հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջան է»: