Եվրոպայի առաջնության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրողը ուղիղ կապ ունի ՀՀ իշխանությունների հետ: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Նրան ոչ մի պատիժ չեն նշանակել, նրան հերոսացնում են»,- ասել է Ալիևը և հիշեցրել, թե այսժմ որտեղ է դրված Ադրբեջանի դրոշը՝ թվարկելով 44-օրյա պատերազմի և նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքները և նշելով նաև Զանգեզուրի լեռները: