Ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ՝ 61 կգ քաշայինների 1/2 եզրափակչում 10։0 հաշվով առավելության հասնելով Ֆրանսիան ներկայացնող հայազգի ըմբիշ Արման Էլոյանի նկատմամբ: Այս մասին հայտնում է Armsport-ը։
Հարությունյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 7:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել թուրք Էմրահ Օրմանողլուի նկատմամբ:
Երեկոյան Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կպայքարի Վազգեն Թեւանյանը՝ 65 կգ քաշայինների եզրափակչում ուժերը չափելով Բուլղարիան ներկայացնող Միքայ Սալիմ Նաիմի հետ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։