Իրանի Ազգային բանակի օրվան նվիրված զորահանդեսին երկրի նախագահ Ռայիսին ասել է, որ ամերիկյան և այլ ուժեր սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը։
«Ամերիկյան ուժերը պետք է հնարավորինս շուտ հեռանան այս շրջանից։ Դա բխում է և՛ նրանց, և՛ տարածաշրջանի շահերից։ Իրանի ներկայությունը անվտանգություն է ստեղծում, բայց արտաքին և թշնամական ուժերի ներկայությունը տարածաշրջանում սպառնում է անվտանգությանը», - հայտարարել է նա։
Այսօրվա զորահանդեսին Իրանը ցուցադրել է նաև հզոր ռազմական տեխնիկա։