Հետևեք մեզ։

Ծանրամարտի ԵԱ. Ռաֆիկ Հարությունյանը` բրոնզե մեդալակիր

21:52, 19 ապրիլ 2023
Ծանրամարտի ԵԱ. Ռաֆիկ Հարությունյանը` բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Ռաֆայել Հարությունյանը Եվրոպայի առաջնության բրոնզեմեդալակիր է։ Այս մասին հայտում է ԿԳՄՍՆ֊ն։

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 81 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը երկամարտի 337 կգ արդյունքով (150+187 կգ) երրորդ տեղն է զբաղեցրել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում և դարձել է բրոնզեմեդալակիր:

 

Պոկում վարժությունում հայ ծանրորդը հաջող կատարելով միայն երկրորդ մոտեցումը՝ գլխավերևում պահել է 150 կգ կշռող ծարաձողն ու այս վարժությունում ցույց է տվել 4-րդ արդյունքը: Այս վարժությունում փոքր բրոնզե մեդալին արժանացել է Ավստրիան ներկայացնող հայազգի ծանրորդ Հմայակ Միսակյանը՝ 151 կգ արդյունքով:

 

Հրում վարժությունում հայ ծանրորդը փոքր արծաթե մեդալ է նվաճել՝ բարձրացնելով 187 կգ կշռող ծանրաձողը:

 

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը երկամարտի 343 կգ արդյունքով նվաճել է Իտալիայի ներկայացուցիչ Օսկար Մարտինես Ռեյեսը:

 

Հրում վարժության պարգևատրումը կատարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: